ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Պետական-քաղաքական գործչի մասին

Պետական-քաղաքական գործչի մասին
04.10.2026 | 11:51

Անտանելի վտանգավոր է, երբ պետական-քաղաքական գործիչը «սիրահարվում» է ոչ միայն իշխանությանը, այլև իր երևակայությամբ հորինված պատմական առաքելությանը:

Ասել է թե, երբ պետական-քաղաքական գործիչը սկսում է իրեն նույնացնել ոչ թե օրենքի, պետական ինստիտուտների կամ իրատեսական հաշվարկների, այլ «վերին առաքելության» հետ, նա կորցնում է իրականության զգացումը (կոգնիտիվ խզում): Այդպիսի առաջնորդի համար սեփական սխալներն ընդունելը կամ նահանջելը հավասարազոր է դառնում «առաքելության դավաճանության», ինչն էլ պետությանն ու ժողովրդին կանգնեցնում է աղետալի հետևանքների առջև։

Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ առաջնորդները տարվել են իրենց հորինված պատմական կոչումով. Ադոլֆ Հիտլերը՝ «Հազարամյա Ռեյխ» ստեղծելու և «արիական ռասան» փրկելու աշխարհակալ մղումով, Նապոլեոն Բոնապարտը՝ «անպարտելիության» և «Եվրոպայի միասնական տիրակալի» իր առաքելության նկատմամբ անառողջ հավատով, Նիկոլայ 2-րդը՝ Աստծո կամոք ինքնակալությունն անխաթար պահպանելու սրբազան առաքելությամբ, Էնվեր փաշան՝ «Մեծ Թուրանի» ստեղծման երևակայական ցանկությամբ, իսկ ոմանք էլ՝ անարդար հարևանի հետ «խաղաղություն» հաստատելու սին խոստումներով:

Հ.Գ. Երբ պետական-քաղաքական գործիչը դադարում է լինել կառավարիչ (ով հենվում է փաստերի, ռեսուրսների և հաշվարկի վրա) և վերածվում է «մեսիայի» (ով առաջնորդվում է «հավատով» ու «առաքելությամբ»), վերջնական արդյունքում վճարողը լինում է պետությունն ու ժողովուրդը։

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ